Home / Բանակ / Զինվորն «ինքնասպան է եղել» վերականգնողական արձակուրդում

Զինվորն «ինքնասպան է եղել» վերականգնողական արձակուրդում

Շտապօգնության բրիգադը երեկ պարանոցի շրջանում ինքնավնասումով` մահացած վիճակում, Հերացի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխել պարտադիր ժամկետային զինծառայողը՝ հաղորդել է Քննչական կոմիտեին։

Զինծառակողը, ըստ Քննչականի, ապրիլի 29-ից բուժման է ստացել զինվորական հոսպիտալում, այնհուհետև ուղարկվել է վերականգնողական արձակուրդի։ Նրա մարմինը հայտանվերվել է բնակարանում։

Զինծառայողին «ինքնասպանության հասցնելու» դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։

Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։