Ճանապարհի բացակայություն, աղբանոց, մարդկանց վրա հարձակվող շների ոհմակներ։ Այս խնդիրների մասին են տարիներ շարունակ ահազանգում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա շրջանի բնակիչները, որոնք ապրում են Րաֆֆու փողոցի «Մարս» գործարանին հարող հատվածում։
Անձրևներից հետո ճամփի մնացորդները վերածվում են ցեխակույտի, շոգ եղանակին ամենը կորում է փոշու մեջ։ Մոտակայքում գործող քարի արտադրամասի բեռնատարները էլ ավելի են փչացնում ճամփեն։ Փոքր մեքենաները ջարդվում են, շտապ օգնությունը և տաքսիները հրաժարվում են մտնել այդ տարածք։ Թաղապետարանը և քաղաքային իշխանությունները անտեսում են խնդիրը և հրաժարվում են լուծում տալ, ասում են տեղացիները։ Ըստ նրանց, լուծումներ կան, ուղղակի համապատասխան պաշտոնյաներն ու մասնագետները պետք է գան և տեղում բնակիչների հետ հասկանան իրավիճակը, ինչից հրաժարվում են։
Խնդիր կա նաև սեփական և հանրային տարածքների բաշխման հարցում։ Օրինակ, հարևաններց մեկը տուն է կառուցում իր հողում, ինչի թույտվությունն ունի, սակայն ապագա տան մոտ բերող ճանապարհ չկա։ Եվ եթե մյուս հարևանը բարի կամք չդսևորի և չթողնի, որպեսզի բնակիչները անցնեն իր տարածքով, ապա գնալ-գալը հնարավոր է ապահովել միայն օդային ճանապարհով։