Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է՝ անհետ կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին հայտնաբերվել է Շարուրի շրջանի Գյունուտ գյուղի մերձակայքում։
Ադրբեջանական կողմը հավելյալ մանրամասներ չի հաղորդում՝ նշելով միայն, որ զինծառայողի մահվան հանգամանքները հետաքննվում են։
Երեկ հաղորդվել էր, որ զինծառայողն անհետացել է հունիսի 9-ին՝ Նախիջևանի Գյունուտ գյուղի մերձակայքում։ Գյունուտը լքված գյուղ է, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանակից հատվածում։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից մեկնաբանել էին՝ զինծառայողի մասին որևէ տեղեկություն չունեն, սահմանը սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ փաստական տվյալներ չկան։