44-օրյա պատերազմի մասնակից 33-ամյա Ռուսլան Ալեքսանդրովիչ Արդատևն ինքնասպան է եղել իր բնակարանում՝ կտրելով կոկորդը, հայտնում է Haqqin.az-ը։
2020 թվականի դեկտեմբերի 29-ին Ռուսլանը Ադրբեջանի նախագահի հրամանագրով պարգևատրվել էր «Քելբաջարի ազատագրման համար» մեդալով։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ փաստի առթիվ Խաթայի շրջանի դատախազությունում հետաքննություն է ընթանում։
Սա 44-օրյա պատերազմից ի վեր ադրբեջանցի վետերանների ինքնասպանության առնվազն 38-րդ դեպքն է։ Ընդամենը 2 շաբաթ առաջ պատերազմի ևս մեկ ադրբեջանցի վետերան էր փորձել ինքնասպան լինել՝ ինքնահրկիզվելով։
Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերանները պարբերաբար բողոքի ցույցեր են անում․ պատերազմից հետո նրանք հայտնվել են սոցիալական վատ պայմաններում, շատերը զրկվել են աշխատելու հնարավորությունից, որոշներին չեն տվել վետերանի կարգավիճակ կամ հաշմանդամության կարգ՝ զրկելով նաև նպաստ ստանալու իրավունքից։