հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Համայնքներ / Չարենցավանցիները շարունակում են բողոքել անձնագրայինների օպտիմալացումից, պաշտոնյան սփոփում է

Չարենցավանցիները շարունակում են բողոքել անձնագրայինների օպտիմալացումից, պաշտոնյան սփոփում է

Հաջորդ տարվա մարտից Կառավարությունը պատրաստվում է 10 տարով մասնավոր ընկերությանը պատվիրել կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Մրցույթը հաղթած ընկերությունը կզբաղվի ոչ միայն փաստաթղթերի տպագրությամբ, այլև կիրականացնի սպասարկման գրասենյակների գործառույթները։ Նոր կազմակերպությունը դեռ չի եկել, բայց կառավարությունն արդեն «օպտիմալացում» է սկսել․ 14 անձնագրային բաժիններ են փակվել, այդ թվում՝ Չարենցավանինը։

«Ետ բերել Չարենցավանի անձնագրային բաժանմունքը» նախաձեռնության անդամները բողոքում են, որ 40 հազար բնակչություն ունեցող խոշորացված համայնքի համար օպտիմալացումը ճգնաժամ է ստեղծել․ մարդիկ առավոտից երեկո հերթերի մեջ են Հրազդանի անձնագրայինում։ Բացի այդ մտահոգված են պետական գործառույթի աութսորսով (արտապատվիրակում), ասում են՝ անվտանգության հարցեր կան։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչության պետ Արմեն Ղազարյանը վստահեցնում է՝ իրենք մասնավորին պատվիրակում են «տեխնոլոգիական գործընթացը և սպասարկման հատվածը»։ Երեք կարևոր ֆունկցիաները, ըստ Ղազարյանի, մնում են պետական վերահսկողության տակ․ «որոշումների կայացումը, տվյալների անվտանգությունը և մատուցվող ծառայության որակի հանդեպ վերահսկողությունը»։