հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Համայնքներ / Ո՛չ դպրոցին․ Բագարանի երեխաները փրկվեցին «սարերից և ձորերից»

Ո՛չ դպրոցին․ Բագարանի երեխաները փրկվեցին «սարերից և ձորերից»

Արմավիրի մարզի Բագարան գյուղի բնակիչների բողոքի ակցիայի շնորհիվ կողքի Երվանդաշատում նոր կրթահամալիրի կառուցումը կասեցվել է։ «Նոր դպրոց չի լինի թե՛ Բագարանում, թե՛ Երևանդաշատում», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Երվանդաշատի միջնկարգ դպրոցի տնօրենը։

Այսօր առավոտյան Բագարանի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել․ նրանք չեն ուզում, որ իրենց գյուղի դպրոցը փակվի և նոր դպրոցը կառուցվի հարևան գյուղում, այլ ոչ թե իրենց։ Ի նշան բողոքի՝ երեխաներն արդեն երեք օր է դպրոց չեն հաճախում։

Չնայած Բագարանի աշակերտներին հատկացվելու էր դպրոցական տրանսպորտ՝ կողքի գյուղ հասնելու համար, այնուամենայնիվ, բագարանցիները դեմ են, որ երեխաները ձմռանը «սարերով և ձորերով» 4 կմ ճամփա անցնեն։

Բագարանի վարչական ղեկավարի խոսքերով, կրթահամալիրի շինարարությունն արդեն մի քանի օր է սկսվել է․ «Գյուղացիների համար դա անընդունելի է՝ հեռավորության խնդիր կա։ Ասում են՝ թո՛ղ ամեն գյուղ ունենա իր սեփական դպրոցը»։ Բացի այդ, գյուղացիները նաև չեն հասկանում, թե ինչու իրենց 101 աշակերտով դպրոցը պետք է միանա 59 աշակերտ ունեցող Երվանդաշատի դպրոցին։

Բագարանի վարչական ղեկավարի խոսքերով, բողոքի ակցիայից հետո գյուղացիները հանդիպել են Արմավիրի մարզպետի հետ, որոշվել է, որ ծրագիրը կկասեցվի, նոր դպրոց ոչ ոք էլ չի ունենա։

Մարզպետարանի մամուլի խոսնակը Epress.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չի՝ արդյո՞ք հանդիպում եղել է, թե ոչ։