Նախօրեին Հարվարդի համալսարանում կայացել է հականոբելյան կամ, այլ կերպ ասած, Չնոբելյան (Ig Nobel) մրցանակի հանձնման 20-րդ հանդիսավոր արարողությունը:
Մրցանակին սովորաբար արժանանում են այն գիտնականները, ում բացահայտումները «սկզբում ծիծաղ են առաջացնում, իսկ հետո մտածելու առիթ են տալիս»:
Չնոբելյան մրցանակի շնորհման գաղափարը պատկանում է լուսանկարիչ Մարկ Աբրահամսին և «Անհավանական հետազոտությունների տարեգրություն» ամսագրին:
Այս տարի կենսաբանության ասպարեզում Չնոբելյան մրցանակի են առաջացել Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Կանադայի գիտնականների խումբը, որոնք պարզել են, որ արու բզեզին գայթակղում են ավստրալական գարեջրի շշերը:
Մրցանակի են արժանացել նաև ճապոնացի քիմիկոսները, որոնց կողմից ստեղծված հակահրդեհային ազդանշանը վասաբիի (ճապոնական խոհանոցում օգտագործվող համեմունք) հոտ է արձակում, այն այնքան սուր է, որ կարելի է զգալ անգամ քնած ժամանակ:
Չնոբել է ստացել նաև Վիլնյուսի քաղապետ Արտուրաս Զուոկասը, ով տանկերի միջոցով մեքենաների սխալ կանգառելու դեմ պայքարելու տարբերակ է հորինել:
Քաղաքպետը տանկով վրաերթի է ենթարկել սխալ տեղում կանգառած «Մերսեդեսին»: Նկարը տարածել է քաղաքի քաղաքապետարանը: Իրականում դա բեմականացում է եղել:
Բժշկության ասպարեզում Չնոբել է ստացել Ռոուդ-Այլենդից նյարդաբանության պրոֆեսոր Փիթեր Սնայդերը, ով իր գործընկերների հետ հետազոտել է, թե ինչ ազդեցություն է ունենում «զուգարան գնալու ցանկությունը» որոշում կայացնելու վրա:
Մրցանակի է արժանացել նաև նորվեգացի գիտնական Կարլ Հալվորա Թեյգանը, ով հետազոտել է հոգոց հանելու պատճառները:
Չնոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել նաև այն մարդիկ, ովքեր տարբեր տարիներին կանխատեսել են աշխարհի վերջը: Նրանց այս պարգևը շնորհվել է նրա համար, որ մարդկանց սովորեցրել են, թե որքան կարևոր են մաթեմատիկական հաշվարկները, ու նմանատիպ սխալներից խուսափելը:
Նշենք, որ Շնոբելյան մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է 10 տարբեր բնագավառների մարդկանց: