ՊԵԿ-ը սոցփաթեթով կօգնի առողջության ապահովագրման ընկերություններին
Հետաձգվում է պետական առողջապահական ապահովագրությունը,Կառավարությունը որոշել է աջակցել մասնավոր ապահովագրականներին։
6-ամյա աղջիկների դաշտանի մասին հնդկական հետազոտությունը
Տանը պահել է պեստիցիդներով լի 5 կիլոգրամանոց տարաներ, և երեխան հաճախ խաղացել է այդ տարաների կողքին։
Կոլումբիայում կոկաինի պլանտացիաների համար նորից սպանում են
Կոլումբիայի հյուսիային Կատատումբո շրջանում զինված խմբավորումների միջև հակամարտության սրացման հետևանքով 80 մարդ է սպանվել, գրում է տեղական El Tiempo թերթը։ «Ազգային ազատագրման բանակի» (ԱԱԲ) և «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» (ԿՀԶՈՒ) նախկին անդամների միջև բախումները սկսվել են անցյալ շաբաթ։ ԱԱԲ-ն ուզում է վերահսկողություն սահմանել Կատատումբոյի 52 հազար հեկտար կոկա բույսի տնկաստանների նկատմամբ։ Ներկայիս բախումները համարվում են ամենաարյունալին վերջին 15 տարիների ընթացքում։ Մարզի ավելի քան 8 հազար բնակիչներ արդեն փախել են հարևան քաղաքներ։ Իշխանությունները տարհանվածներին հազիվ են բնակության վայրով ապահովում։ Զինված հակամարտության գոտուց մարդկանց մի խմբի տարհանել են ուղղաթիռներով։ Մեծ թվով քաղաքացիներ պատսպարվել են ջունգլիներում, հստակ թիվը հայտնի չէ։ Որոշները տեղափոխվել են Վենեսուելա։ Կան առևանգվածներ։ Զինված հարձակումների առաջին օրերին մարդիկ կարծում էին, որ սա հերթական կարճատև բախումն է և պարզապես փորձում էին տանը մնալ։ ԱյնուհետևԱԱԲ զինյալները սկսեցին շրջել տներով ու սպանել կամ առևանգել ԿՀԶՈՒ-ի և Կոլումբիայի իշխանությունների միջև 2016 թվականի խաղաղության բանակցությունների մասնակիցներին։ ԱԱԲ-ն պնդում է, որ սպանվածները ԿՀԶՈՒ այն անդամներն են, որոնք հիմա էլ զենք են կրում և քաղաքացիական անձինք չեն համարվում։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պեդրոն ժամանակավորապես դադարեցրել է ԱԱԲ-ի հետ խաղաղության հաստատման բանակցությունները։ Կատատումբո են ուղարկվել պետական զինվորականներ։ Կոլումբիայում կոկաինի պլանտացիաների համար զինված խմբավորումները պայքարում են ավելի քան հիսուն տարի։ Բախումների արդյունքում ավելի քան 250 հազար մարդ է սպանվել։ 2016 թվականին Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը ԿՀԶՈՒ-ի հետ համաձայնության պայմանագիր է ստորագրել, որից հետո արյունահեղությունը կանգնել է։ Կոլումբիայի նախագահը քաղաքացիական պատերազմին վերջ դնելու և զինված խմբավորումներին զինաթափելու համար արժանացել է Նոբելյան մրցանակի։ Հակամարտությունն ավարտելու պայմանագրին, սակայն, կողմ էին ոչ բոլորը։ Այն ստորագրել էին երկրի նախագահը և ԿՀԶՈՒ ղեկավարը։ Այլ խմբավորումների ներկայացուցիչները բանակցություններին չէին մասնակցել և քննադատում էին Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ղեկավարությանը նախագահի հետ համագործակցության համար։
Նեոռեալիզմը, դասական ռեալիզմը ու հայկական ռեալիզմը. մաս 1
...նեոռեալիզմը ոչ թե տեսություն է, այլ իմպերիալիզմն ու ագրեսիան արդարացնող գաղափարախոսություն և մարգարեություն։
Ազատություն Գագիկ Գրիգորյանին․ ակցիա Ռուսաստանի դեսպանատան մոտ
Ոսկի առնողները կգնան Ադրբեջան. Երևանում բողոքում են հարկերի բարձրացումից
Ազատեք Գագիկին․ ակցիա Ռուսաստանի դեսպանատան մոտ
Ո՛չ Ռուսաստանի ուժային կառույցները, ո՛չ էլ իշխանամետ ԶԼՄ-ները Գրիգորյանի գործի մասին որևէ տեղեկություն չեն հրապարակել։
3,5-5,5 տարվա ազատազրկում` Նավալնուն պաշտպանելու համար
․․․փաստաբանների հետ հանդիպումների գաղտնալսումը չի կարող գործի մաս լինել։
Նախկին պատգամավորներին դատում են Բաքվի հետ փոխշահավետ համագործակցության համար
Կաշառք են ստացել Բաքվից ու լոբբինգ արել Ադրբեջանի շահերը Եվրախորհրդարանում։
Իսրայելը դիմադրում է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրին եւ ռմբակոծում է Գազան
Իսրայելի կառավարությունը թաստաթուղթը կքննարկի ամենաշուտը վաղը։
- Կարեկցում եմ նրանց, ովքեր օրենք ու Ղուրան են խախտում․ սկսվում է ԼՂՀ նախկին ղեկավարի դատը
Կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին․․․
Հիվանդներին կստիպեն բուժվել, որ տանեն բանակ
Կառավարությունը որոշել է 16 տարեկանը լրացած բոլոր տղաների առողջական վիճակը արձանագրել թվային համակարգով։ Նպատակը՝ հայտնաբերել նրանց իրական հիվանդությունները, ստիպել բուժվել մինչև զորակոչվելը։ «Մենք գիտենք, որ զինակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս», - հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ մեղադրելով մարդկանց բանակից խուսափելու մեջ։ Ըստ պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ թվայինի շնորհիվ զինակոչիկները կրկնակի փորձաքննության չեն ուղարկվի, նոր համակարգը միանգամից կսահմանի անհրաժեշտ բոլոր ստուգումների շրջանակը։ Ընթացիկ զորակոչի ժամանակ կրկնակի փորձաքննություն է պահանջել 1800-ից ավել զորակոչիկ։ «Կատարվող փոփոխությունները նաև հնարավորություն կընձեռեն մինչև զորակոչային տարիքը հայտնաբերել հավանական հիվանդությունները, նախաձեռնել նպատակային բուժման գործընթաց, քաղաքացու վերաբերյալ ունենալ թվային առողջապահական տվյալներ, ունենալ բժշկական հետազոտությունների հետագծելիությունը, որը ամենակարևոր հանգամանքներից մեկն է», - ասել է Պապիկյանը։ Հետագծելիությունը, ըստ նրա, թույլ կտա բացահայտել կեղծիքները։ Փաշինյանը 10-ից ավել րոպե խոսացել է այն մասին, որ ամեն զորակոչի ժամանակ ազգը հանկարծակի հիվանդանում է, որ ծնողները պատրաստ են ցանկացած կեղծիքի՝ տղային բանակից ազատելու համար, ինչից վարչապետը ենթադրել է, որ հայերը արական սեռի մարդկանց բամբակի մեջ են մեծացնում, երես են տալիս և դարձնում ավելի անմրցունակ, քան աղջիկներն են։ Նույնիսկ պատերազմի ժամանակ տեղի ունեցածն է նա կապել այս մշակույթի, ոչ թե իր ղեկավարած համակարգի սնանկության հետ։ Սա հիվանդներին բանակ տանելու առաջին որոշումը չէ։ Անցյալ տարի նախ կրճատվել է պարտադիր զինծառայություններից ազատվող հիվանդությունների ցանկը, ապա սահմանափակվել է տարկետում ստանալու հնարավորությունը։ Երեկ՝ 2024 թվականը ամփոփող ասուլիսին, Պապիկյանն իր ձեռքբերումները թվարկելիս նշել է, որ այդ որոշումներով ⅕-ով աճել է ամառային զորակոչի մասնակիցների թիվը։ Զինվորագրվածներին ՊՆ-ն հաշվում է, բանակում մահացածներին՝ ոչ։ Պապիկյանը բանակային մահերից խոսելիս իր մասնակի պատասխանատվությունն ընդունում է միայն սպանությունների և ինքնասպանությունների դեպքերում։ Իսկ առողջական պաճառներով մահերում՝ ոչ։ Անցյալ տարի մեկ զինծառայող շարքում կանգնած է հանկարծամահ եղել։ Նրա համագյուղացիների տվյալներով, տղան տրոմբ ուներ, բանակ տանելուց առաջ նրան ոչ ոք նորմալ չի զննել։ Նորակոչիկներից մեկն էլ մահացել է զորակոչային ստուգումների ընթացքում․ սիրտը չի դիմացել զինկոմիսարիատի պարտադրած հերթական պրոցեդուրային։ Իրավապաշտպանները կարծում են, որ վերջին բարեփոխումներից հետո այսպիսի խնդիրները միայն շատանալու են, տուժելու նախ և առաջ հիվանդները։ Բայց իշխանությունները ավելի հետաքրքրված են մարդաքանակ ապահովելով։ Արդեն մի տարի է Փաշինյանը պարբերաբար բողոքում է՝ տպավորություն է, թե ամբողջ ազգը հիվանդ է։ Նրա թիմակիցները թվեր են հրապարակում․ 2010-ին Հայաստանից զորակոչվել է 44 հազար ժամկետային զինծառայող, 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով՝ 44 հազարից դառնալով 24 հազար։