2026 թ. մայիս 28, հինգշաբթի
«Գեղի օփել» քշողները չեն ներում քաղաքապետին

«Գեղի օփել» քշողները չեն ներում քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր վիրավորական արտահայտությունների համար՝ ուղղված Օփել մակնիշի մեքենա քշողներին։ Կենտրոնական կայանատեղիների (կարմիր գծերի) թանկացման մասին վոքսպոպին հարցազրույց տալով՝ Արմեն Ավինյանը Oragir.News-ին ասել է. «Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կանգնի ստէ, ամեն մեկն իրա գեղի Օփելով։ Ավտոմեքենաները կոնստիտուցիոն իրավունքով չեն օժտված։ Գնացեք Իտալիա՝ տեսեք. ավտոյի գին պիտի մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։ Հայր Ավինյանն ինքը կարմիր գծերի համար չի մուծում, քանի որ քշում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենա։ Տեսաուղերձում որդի Ավինյանն արդարացել է, որ հայրը խոսել է «նյարդի, պահի տակ»։ «Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցնում։ Շատ ափսոսում եմ ասված բառերի համար և ներողություն եմ խնդրում։ Մարդը իմ հայրն է։ Ես իրեն ճանաչում եմ և գիտեմ, որ նա այդպես չի մտածում», - ասել է քաղաքապետը։ Ներողությունը հանրային զայրույթը չի մեղմել․ սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչները վիրավորում են «Օփել քշողներին»՝ այդ ընդհանրացումով ծաղրելով բոլոր նրանց, ովքեր հին՝ ավելի քան 10 տարվա արտադրության մեքենաներ են քշում։  Նոյեմբերի 13-ի Ազգային ժողովի նիստում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր Օփելների մասին խոսել՝ էլեկտրական մեքենաներին մաքսատուրքից ազատելու հարցի քննարկման ժամանակ։ «Եկեք համապարփակ լուծումների գնանք։ Մենք անընդհատ ասում ենք՝ էս մի Օփելն էլ ու վերջ։  Հետո գալիս ա մյուս Օփելը, երրորդը։ Օփելային համահարթեցո՛ւմ։ Ամենայն հարգանքով Օփել ունեցողների, ես նկատի ունեի՝ հին հանդեպ», - ասել է Փաշինյանը՝ հայտարարելով, որ Կառավարությունը պետք է նպաստի նրան, որ շատանան նոր, արհեստական բանականությամբ աշխատող (թանկարժեք) մեքենաները։ Հին մեքենաներն անվանելով «դագաղ ակերի վրա»՝  վարչապետը չի վկայակոչել որևէ վիճակագրական փաստ, թե ավտովթարների քանի տոկոսն են պատճառաբանվում մեքենայի հնությամբ։  Իշխանությունները Երևանի կենտրոնի գերծանրաբեռնված երթևեկությունը թեթևացնելու միակ միջոցը կայանատեղիները թանկացնելն են համարում։  Երևանի ավագանին օրեր առաջ վերահաստատել է, որ հունվարի 1-ից փոքր կենտրոնում կայանատեղերի համար վճարները 13 անգամ բարձրացվելու են՝ որոշ դեպքերում տարեկան 12 000-ից դառնալով 160 000 դրամ։ Ավագանին հաշվի չի առել վարչական դատարանի՝ ավելի վաղ ընդունված որոշումը, որով նման թանկացումը համարվել է անօրինական։ Քաղաքապետարանը վերջերս զբաղված է հիմնականում թանկացումներով․ սկզբում հանրային տրանսպորտը մի քանի անգամ թանկացրեցին, հետո՝ աղբահանությունը։ Գույքահարկը մինչ այդ էին հասցրել բարձրացնել։ Կարմիր գծերի՝ ավելի քան տասը անգամ թանկացումը Նիկոլ Փաշինյանը փորձել է արդարացնել այսպես՝ եթե չթանկացնեինք, կենտրոնում երթևեկել ընդհանրապես չէր լինի։  Օփել մակնիշի մեքենաների ֆեյսբուքյան խմբում, որտեղ մոտ 45 հազար մարդ կա, առաջարկում են բողոքի ակցիա անել քաղաքապետարանի դիմաց։

Մեզ չէին հարցրել․ անհետ կորածների հարազատները փողոց էին փակել

Մեզ չէին հարցրել․ անհետ կորածների հարազատները փողոց էին փակել

Անհետ կորածների հարազատներն այսօր փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք պահանջում են հանդիպում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որպեսզի իմանան, թե ինչ է պարզել նրա ղեկավարած հանձնաժողովը։ Ավելի քան երկու տարի առաջ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է դեռ սեպտեմբերից: Իշխանությունները, սակայն, չեն շտապում հանրայնացնել այն․ առաջարկում են սպասել խորհրդարանում դրա քննարկմանը, որն տեղի կունենա փակ ձևաչափով: «Ես գիտեմ, որ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր պետք է քննվեին, չեն քննվել։ Ինչո՞ւ չեն քննվել։ Դա արդեն ավարտվել չի համարվում», - ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Ցուցարարները պահանջում էին, որ չորս տարի անց վերջիվերջո հանրությանը ներկայացվի, թե ով և ինչու արեց պատերազմը․ «Բա մարդիկ չիմանա՞ն՝ իրենց երեխաների գլուխն ով է կերել»։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանրային բանավեճի էր հրավիրել երեք նախկին նախագահներին, որ «ապացուցի», թե 1994-ից ի վեր բոլոր բանակցությունները եղել են Արցախը Ադրբեջանին վերադարձնելու շուրջ։ Բանավեճի հրավերը մերժվել էր։ Վերջին օրերի հիմնական մեդիա-թեմային անդրադառնալով՝ անհայտ կորած զինվորներից մեկի հարազատը նշել է․ «Իրենց բանակցություններն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում։ Իրենք սաղն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այս ձևով լուծվի՝ ես դրանում համոզված եմ։ Թե նախկին, թե ներկա՝ մեկ է ինձ համար։ Բայց ինչի՞ գնով, մեր երեխեքի կյանքի՞։ Մեզ չեն հարցրել՝ ժողովուրդ, դուք համաձա՞յն եք, որ մենք տանենք ձեր երեխեքին մսաղացը, ու դե Արցախն էլ պիտի տանք։ Տվող էիք՝ տայիք։ Պիտի 5 հազար երեխու վիզ ջարդեիք, նոր տայի՞ք։ Մեզ հարցրե՞լ եք։ Մեզ ասե՞լ եք՝ դու պատրաստ ես զոհաբերե՞լ քո ախպորն ու որդուն»։ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ կարող է ընդունել միայն չորս հոգու՝ քսան րոպեով, մնացածի հետ կհանդիպի հունվարին։ Անհետ կորածների հարազատները մերժել էին առաջարկը՝ պնդելով, որ Քոչարյանը պարտավոր է բոլորի հետ հանդիպել։ Ավելի ուշ ցուցարարներին հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացել հանդիպում կազմակերպել Անդրանիկ Քոչարյանի հետ։ «Այս պահին անհետ կորածների հարազատները խորհրդարանում են», - հայտնել է տեղում աշխատող «Ազատության» լրագրողը։

ՌԴ-ում մարդկանց են սպանել, որոնք «ոստիկանական բաժին էին գմփցնելու»

Կասկածյալները դիմադրություն են ցույց տվել, ոստիկանները «ստիպված են եղել պատասխան կրակ բացել»...

Աշխատանքային ժամերի կրճատումը լավ է. արհմիություն

Աշխատանքային ժամերի կրճատումը լավ է. արհմիություն

Անհավանական գնաճի պայմաններում աշխատավարձերը չեն ինդեքսավորվում, աշխատող աղքատների թվաքանակը․․․

Ադրբեջանի ցամաքը շարունակելու է փակ մնալ

Կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև 2025-ի ապրիլ։

Վարդենիսի հրդեհից հետո անվտանգության կանոնները բանակում չեն փոխվել․ դատ

Վարդենիսի հրդեհից հետո անվտանգության կանոնները բանակում չեն փոխվել․ դատ

Օդանավը խոցվել է․ Ադրբեջանում սպասում են Մոսկվայի խոստովանությանը

Օդանավը խոցվել է․ Ադրբեջանում սպասում են Մոսկվայի խոստովանությանը

Oդանավի չայրված հետնամասում կան բեկորային վնասվածքներին նմանվող հետքեր, վերապրածները պատմում են պայթյունի մասին

Դատ․ Վարդենիսի հրդեհից հետո անվտանգության կանոնները բանակում չեն փոխվել

Դատ․ Վարդենիսի հրդեհից հետո անվտանգության կանոնները բանակում չեն փոխվել

Ղազարյանը Հակոբյանին նաև մեղադրել է, որ ինչու է նա՝ լինելով սպա  վառել վառարանը։ Հակոբյանն ասել է, որ...

Օսմանա-եվրոպական ժառանգությունը, աշխարհիկ թալանը, հյուծված Սիրիան

Օսմանա-եվրոպական ժառանգությունը, աշխարհիկ թալանը, հյուծված Սիրիան

Օսմանյան կայսրության փլուզումից հետո գոյացած երկրների ապագան զոհաբերվեց կրկնակի

Օդային տագնապ Կիևում, Դնեպրում, Կրեմենչուգում, Կրիվոյ Ռոգում և այլն

Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինան։

Բաքու-Գրոզնի ինքնաթիռի վթարից փրկվել է 28 մարդ

Բաքու-Գրոզնի ինքնաթիռի վթարից փրկվել է 28 մարդ

Օդանավը փոխել էր ուղղությունը մառախուղի պատճառով։

Նոտարների հարկերը կթեթեևացնեն սպառողների հաշվին

Նոտարների հարկերը կթեթեևացնեն սպառողների հաշվին

․․․հարկերից խուսափելու հնարավորություններից զրկելն է, այլ ոչ թե թանկացումներն ազգաբնակչության համար