Օրվա լուրերի քննարկում․ 08․06․2020
Հունիսի 8-ի լրահոսից բխող թեմաների շուրջ ենք խոսում Epress.am-ի՝ Youtube ալիքի և Radioantenna.net-ի ուղիղ եթերում՝ ամեն օր երկուշաբթիից ուրբաթ, ժամը 19։00-ից...
Երևանում վերջին մեկ տարում շուրջ 400 աղբաման է վնասվել և այրվել
«Ունենում ենք այսպիսի վատ պատահարներ, որի հետևանքով մոտ 400 հատ աղբաման վնասված կամ այրված է․․․
«Տուն ենք ուզում»․ զանգվածային հացադուլ ռուս֊ադրբեջանական սահմանին
Համավարակի պատճառով Ադրբեջանի իշխանությունները փակել են սահմանը, իսկ մարդիկ ուզում են տուն վերադառնալ։
ՔԿԾ-ն խնդրել է վերացնել Քոչարյանին «Իզմիրլյանում» պահելու մասին որոշումը
Մինչև համավարակի ավարտը մեղադրյալ Քոչարյանը կալանավայր չի տեղափոխվի և կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում․․․
Համակարգիչը դավաճանեց Միշիկին․ փեսային նոր մեղադրանքներ են առաջադրվել
Խուզարկության ժամանակ գտնվել է Միշիկի համակարգիչը, որում արձանագրված է՝ ում ինչքան փող է տվել, ումից ինչքան է խլել․․․
ԶՈՒ ԳՇ-ն, ԱԱԾ-ն և Ոստիկանությունը նոր պետեր ունեն
Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի և ներդրած ջանքերի համար», - գրել է Փաշինյանը։ Ավելի վաղը հայտնի էր դարձել, որ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջակությունը` պաշտոնից ազատել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուրադ Մարտիրոսյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին։ Պաշտոնանկություններն, ըստ ամենայնի, պայմանավորված է այդ թվում նաև երեկ տեղի ունեցած հարսանյաց արարողությամբ․ համավարակային ճգնաժամի, վարչապետի նախաձեռնած՝ «Հանրային վերահսկողության ֆլեշմոբի» ֆոնին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ամուսնացնում էր իր որդում․ երեկ տեղի ունեցած հարսանիքին, ըստ շրջանառվող տեղեկությունների, ներկա էր նվազագույնը 100 հոգի, այդ թվում՝ մի շարք պետական պաշտոնյաներ։ Գեներալ-լեյտենանտն այսօր հանդես էր եկել պարզաբանմանբ՝ կարծիք հայտնելով, թե համավարակի պիկին 100 հոգանոց հարսանիք կազմակերպելը կանոնների խախտում չէ, և կոչ անելով չմտնել իր և իր ընտանիքի անձնական տարածք։ Ավելի մանրամասն՝ այստեղ։ Օնիկ Գասպարյանը 2017 թվականից զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Ագիշտի Քյարամյանը 2020 թվականի մայիսի 5-ից զբաղեցնում էր ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը։ Հեղափոխությունից հետո հասցրել է լինել ՊԵԿ վարչական վարույթների իրականացման վարչության պետ, ՊԵԿ հետաքննության վարչության պետ, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ, ՊՎԾ ղեկավարի օգնական, ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար, մեկ օրով՝ նույնիսկ ՔԿ նախագահի տեղակալ։ Վահե Ղազարյանը հեղափոխությունից հետո զբաղեցնում էր Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: 2019 թվականի մայիսի 22-ին նշանակվել էր Ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում:
Շաբաթը ամփոփող տեսանյութ
Բոլոր ոստիկանները սրիկա են․ բողոքի ցույց ԱՄՆ դեսպանատան մոտ
Օրվա լուրերի քննարկում․ 26․05․2020
Օրվա լուրերի քննարկում․ 05․06․2020
Օրվա լուրերի քննարկում․ 04․06․2020
Օրվա լուրերի քննարկում․ 03․06․2020