Ողջ կյանքը պապային փնտրելու է․ զոհված Միքայելի ընտանիքի կյանքը կանգնել է
Քեզ անընդհատ ասում են մեռի, մեռի, մեռի հանուն հայրենիքի
Ոչ մեկ ասելիք չունի․ Ասպետ Քոչիկյանի և Գայանե Այվազյանի զրույցը
Հայաստանի քաղաքական կյանքը դատարկ է
Հաղթող, պարտվող հաստիքային հայերի մասին
Մի քանի պատգամավոր և բռնության մասին հարցեր
Քաշաթաղցիներ․ Մենք տուն չունենք՝ դուք շենք եք ծախում
Ռուսաստանը կատակի չի դիմանում և ցմահ վտարում է Իդրակ Միրզալիզադեին
Ռուսաստանցի սթենդափ կոմիկ Իդրակ Միրզալիզադեին հարկադրել են լքել Ռուսաստանը։ Ընդմիշտ։ Ռուսների մասին կատակելու համար․․․
Ժեստերով շփվող ադրբեջանցին կդատվի որպես լրտես
Մարտակերտում հայտնաբերված ադրբեջանցի զինվորը մեղադրվում է ԼՂՀ ՔՕ 5 հոդվածներով, Ադրբեջանը պնդում է, որ նա հոգեբուժարանից է փախել․․․
Վարժական հավաքները հաշվի չեն առնում պահեստազորայինների ընտանեկան հանգամանքները․ ՄԻՊ
Զորահավաքի, վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավելիս՝ օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները, ահազանգում է Հայաստանի օմբուդսմենը։ «Ի տարբերություն պարտադիր զինծառայության զորակոչի, որի համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսված են ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրամադրելու և ծառայությունից ազատելու բազմաթիվ հիմքեր, զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է: Պաշտպանի գնահատմամբ՝ այդ անձանց շրջանակը վերանայման կարիք ունի», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում: Որպես օրինակ Պաշտպանը նշում է անհետ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողի, օրինակ, ծնողին կամ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելը (զորահավաքին չընդգրկելը): Թեև ֆորմալ առումով մարտական գործողությունների արդյունքում անհետ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողի ընտանիքի անդամները չեն ազատվում զորակոչից, 44-օրյա պատերազմի օրերին ՊՆ զինկոմիսարիատները գործնականում արդարացիորեն ձեռնպահ էին մնում նման անձանց ընդգրկել զորահավաքային զորակոչին: Բացի վերը նշվածից, ըստ Պաշտպանի, հնարավոր են նաև այլ դեպքեր, երբ անձին զորահավաքի ներգրավելը նույնպես չարդարացված լինի: «Օրինակ՝ անձը ունենա ոչ թե 4 կամ ավելի երեխա (ինչպես պահանջվում է օրենքով՝ զորահավաքից ազատվելու համար), այլ ունեն առանց մոր մեծացող 3 անչափահաս երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ: Կարելի է թվարկել այսպիսի շատ օրինակներ»։ Հետևաբար, ըստ օմբուդսմենի, օրենքի կարգավորումները վերանայման կարիք ունեն: Ավելին՝ նկատի ունենալով, որ սահմանված չէ որևէ մեխանիզմ, որը հնարավորություն կտա հաշվի առնել իրականում ավելի բարդ ընտանեկան պայմանները՝ անհրաժեշտ է ստեղծել նման կառուցակարգեր՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքով անհատական մոտեցում ցուցաբերելու համար: Պաշտպանն առաջարկներով կդիմի ինչպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ։ Օգոստոսի 25-ից Երևանում ու մարզերում մեկնարկել են պահեստազորի վարժական եռամսյա հավաքները, որոնք կտևեն մինչև նոյեմբերի 25-ը։ Հավաքներին ներգրավվելու է 2 169 քաղաքացի (1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ)։ Հայտարարվել է, որ, ըստ անհրաժեշտության, պահեստազորայինները կներգրավվեն մարտական հերթապահության։
Էրդողանը պատասխանել է Փաշինյանին
Թուրքիայի նախագահը հատուկ շեշտել է, որ այս հարցը քննարկել է և համաձայնեցրել է ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։
Սեփական կյանքը փրկելու համար դրսևորել է անգործություն․ սպան կալանավորվել է
44-օրյա պատերազմի ընթացքում ռազմագործողություններում ներգրավված ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպան․․․