Եվս մեկ սեքվենատոր․ ԴՆԹ-սարքերի քանակը կկրկնապատկվի
Հարազատներից վերցվել է 1874, իսկ մարմիններից՝ 1218 ԴՆԹ նմուշ, որոնցից 361-ն արդեն նույնականացվել է․․․
Հետընտրական Վրաստանը չի հանդարտվում
Նորընտիր խորհրդարանն այսօր պատրաստվում է հավանության արժանացնել կառավարության նոր կազմը։ Նիստը բոյկոտող ընդդիմադիրներն ու ակտիվիստները դեմ են։
Տռուսիկս 60 օր չեմ փոխել և շաբաթվա այլ լուրեր
Ղարաբաղը դարձավ Ցխինվալի, Հայաստանը՝ Վլադիկավկազ
Ես թքած ունեմ քաղաքականության վրա․ սգո երթ
Հասկացանք՝ պարտված երկիր ենք, բայց մի բան արեք
Որդիները բանակում են, իսկ 5 երեխայի մայրը մնում է փողոցում
Մի խփեք, հայեր և շաբաթվա այլ լուրեր
Դուք Հայաստանի հետ գործ չունեք և շաբաթվա այլ լուրեր
Առաջարկվում է «1000 դրամները» բարձրացնել ըստ աշխատավարձի չափի
Կառավարությունը մտադիր է փոփոխել դրոշմանիշային պարտադիր վճարների (1000 դրամների) չափը և, ինչպես այսօրվա կառավարության նիստին նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, դարձնել դրանք «կիսապրոգրեսիվ»։ Ըստ նախարարի՝ գանձման չափը բարձրանալու է՝ կախված վճարողի եկամուտից։ Մինչև 100 հազար դրամ եկամուտ ունեցողները, ըստ նախագծի, վճարելու են ամսական 1500 դրամ, 100-200 հազար դրամ եկամուտ ունեցողները՝ 3000 դրամ․․․ և այսպես՝ մինչև 15 000 դրամ՝ այն մարդկանց համար, ում ամսական եկամուտը գերազանցում է 1 միլիոնը։ Կարգավորումը տարածվելու է նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների վրա։ Նախարարը նշել է, որ զինծառայողներից ու պահեստազորայիններից բացի՝ փոխհատուցում կարող են ստանալ նաև կամավորականները․ նրանք պետք է դիմեն Պաշտպանության նախարարություն, ստանան տեղեկանք, որից հետո՝ դիմեն «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»՝ փոխհատուցման համար։ Նախագիծն առաջիկայում կդրվի քննարկման՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում։ Հիմնադրամի՝ 1000 դրամներից և նվիրատվություններից գոյացած միջոցները բավարար չեն՝ պատերազմի բոլոր զոհերի ընտանիքներին և տուժածներին փոխահատուցում տրամադրելու համար։ Հիմնադրամն այս պահին գործում է գերծանրաբեռնվածության պայմաններում․ զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ստացած մարդկանց ընդհանուր թիվը հասնում է մի քանի հազարի, ինչի մասին փաստում էր նաև Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Հիշեցնենք, որ ըստ գործող կարգավորումների, հիմնադրամը ― Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներին կամ նրանց հարազատներին տրամադրում է 82 միլիոն դրամ (շուրջ $160,000) հատուցում, որից 10 միլիոն դրամը (շուրջ $19,000)՝ միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: – Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաները ստանում են 70 միլիոն (շուրջ $137,000) դրամ, որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: – Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողների՝ 58 միլիոն (շուրջ $113,000), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: – Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներին՝ 53 միլիոն դրամ (շուրջ $103,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: – Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներին՝ 41 միլիոն դրամ (շուրջ $80,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: – Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 29 միլիոն դրամ ($56,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։ Զինծառայողը, որոնք ունեն երեք և ավելի երեխա, ստանում է լրավճար (ավելի մանրամասն՝ այստեղ)։
Այրիացած պինգվին ընկերներ․ տարվա լուսանկար
Լուսանկարն արվել է ավստրալական Մելբուրն քաղաքում։ Հեղինակը գերմանացի լուսանկարիչ Տոբիաս Բաումգերտներն է։
Վարչապետ․ Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում
Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը՝ Որոտան համայնքն է, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրը...