Պատերազմից օգտվողները մեկ օր լռելու են [լուսանկարներ]
Ինչպեսև նախորդ օրերին՝ ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և պատերազմը դադարեցնող համաձայնագրի չեղարկումը․․․
Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին խտրական չլինել
...էթնիկ հայերին իրենց անձնական իրավունքներից խտրական զրկելը, ինչպիսիք են՝ անձի անվտանգության ապահովման, սեփականության և...
Հայկական և ադրբեջանական կողմերը փոխանակում են պատերազմում զոհվածների մարմինները
Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի...
Ռուսական սահմանակետեր Երասխում, Պարույր Սևակում, Մեղրիում, Սոյուղում, Տեղ գյուղում
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հինգ լրացուցիչ սահմանային կետ է տեղակայում Հայաստանի սահմաններին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բոտնիկովը տեղեկացրել է, որ 🔸երկուական կետ կտեղակայվի հայ-նախիջևանական սահմանին՝ Երասխում և Պարույր Սևակում, 🔸Երկուական կետ կտեղակայվի հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում և Սոյուղում: 🔸Հինգերորրդ կետը կտեղակայվի Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ գյուղում:
Բնակարան կորցրած ղարաբաղցիներին առաջարկում են բնակեցվել Ստեփանակերտում
Նրանք ժամանակավորապես նախ կապաստանեն հյուրանոցներում և պետության վարձակալած բնակարաններում...
ՀԱԿ-ի հայտարարությունը շատերին մոլորության մեջ է գցել
Լևոն Տեր-Պետրոսյան․ Մի մոլորության մասին Հայ Ազգային Կոնգրեսի երեկվա հայտարարությունը թե՛ գործող իշխանության, և թե՛ խայտաբղետ արմատական ընդդիմության ճամբարում շատերին մոլորության մեջ է գցել այն առումով, թե իբր մենք դրանով սատարում ենք նշված ճամբարներից որևէ մեկին: Ակնհայտորեն իշխանության համար մղվող առկա պայքարում մենք ոչ մասնակից, ոչ էլ կողմ ենք: Մեզ մտահոգողը միայնումիայն մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից և առկա ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով` անկախ նրանից, թե առճակատող ճամբարներից որ մեկը կլուծի նշված խնդիրը: Առավել ցանկալի տարբերակն, իհարկե, այդ երկու կողմերի ողջախոհ փոխհամաձայնությունն է: Ինչ վերաբերում է ներքաղաքական առճակատման առիթը հանդիսացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրին, ապա դա պետք է ընկալվի որպես կայացած իրողություն՝ այս պահին գնահատելով առնվազն այն կարևոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, և նոր զոհեր այլևս չեն լինի: Համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենայն լրջությամբ:
Արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը գնա զոհաբերությունների
- Այն ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով։
«Իմ քայլը». Թող ընդդիմությունը հայտարարի, որ կողմ է ռուսական միջնորդության չեղարկմանը
Այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու․․․
Արայիկ Հարությունյանը կոչ է անում ղարաբաղցիներին չմասնակցել երևանյան քաղաքական գործընթացներին
- Սիրելի արցախցիներ, խորհուրդ եմ տալիս՝ հեռու մնացեք այդ քաղաքական․․․ երևույթներից։ Երևանի փողոցներում մի՛ մասնակցեք այդ պրոցեսներին․․․
17 կուսակցությունների արածները հիշում ենք
30 տարիների ընթացքում սրընթաց վատթարացրած ու դրա հաշվին հարստացած նախկին ուժերի վերադարձին իշխանությանը կամ օտար պետություններին սպասարկող որևէ ուժի...
ԱԱԾ․ Ձերբակալվել են զանգվածային անկարգություններին մասնակցած 20 անձ
- Հիշյալ անձանց մեծամասնությունը զղջացել է կատարվածի համար, դատավարական հարկադրանք կիրառելուց անմիջապես հետո․․․
«Ռազմաճակատի ո՞ր հատվածում է կռվել Ծառուկյանի ջոկատը»․ Փաշինյանի խոսնակ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ։