Սահակաշվիլիի օրոք հայ-ռուսական հարաբերությունները չեն վերականգնվի
Սահակաշվիլիի
օրոք ռուս-վրացական հարաբերությունները չեն կարող վերականգնվել, այսօր
հայտարարել
է
ՌԴ
նախագահ
Դմիտրի
Մեդվեդևը:
«Ռուսաստանը մեղավոր չէ, որ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները փլուզվեցին: Հարաբերությունների զրոյացման միակ պատասխանատուն Վրաստանի կառավարությունն է և նախագահ Սահակաշվիլին»,- Մեդվեդևի խոսքերն է մեջբերում Грузия Online-ը:
ՌԴ նախագահը նշել է նաև, որ երկու երկրների հարաբերությունները կկարգավորվեն միայն այն ժամանակ, երբ Վրաստանը այլ նախագահ կունենա: Մեդվեդևը նաև համոզմունք է հայտնել, որ ռուս-վրացական դարավոր հարաբերությունները ապագայում լիովին կվերականգնվեն: