Ադրբեջանը Թուրքիայից կգնի ինքնաթիռ-նշանառուներ
Ադրբեջանը մտադիր է Թուրքիայից գնել “Թուրնա”
ինքնաթիռ-նշանառուների ավիահամակարգերը:
Այս նպատակով այժմ Թուրքիայի հետ բանակցություններ են ընթանում: Մի քանի անգամ Թուրքիա մեկնելով` ադրբեջանցի զինծառայողները սովորել են` ինչպես վարվել այս ինքնաթիռների հետ, հաղորդում է ԱՊԱ-ն`հղում կատարելով թուրքական կայքերին:
Թուրքիայի Զինված ուժերի կազմի մեջ մտնող այս ինքնաթիռ-նշանառուները օգտագործվում են օդային պաշտպանությունը ամրապնդելու, ինչպես նաև օդային ուժերի հսկողության և կառավարման համար: Ինքնաթիռները արտադրում է TAI ընկերությունը: