2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Դատարանը չեղյալ է համարել թուրք զինծառայողների մեղադրանքը

Օգոստոսի 6-ին Ստամբուլի դատարանը չեղյալ է համարել 102 զինծառայողների ձերբակալման հրամանը: Զինծառայողներին ձերբակալել էին պետական հեղաշրջում կատարելու փորձի մեջ մեղադրանքով, հաղորդում է AFP-ն` հղում կատարելով թուրքական գործակալությանը:

102 զինծառայողների, այդ թվում` 25 գեներալի և ծովակալի, ձերբակալման հրամանը դատարանը հաստատել էր 2010 թվականի հուլիսի 23-ին: 2003 թվականին ծրագրվող հեղաշրջում իրականացնողների թիվը, մեղադրող կողմի տվյալներով, հասնում է 200-ի:

Համաձայն հետաքննության`  կասկածյալները, որոնց թվում են զինծառայողներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ և լրագրողներ, գաղտնի խմբավորում են կազմել արմատական ազգայնականների և «Էրգենեկոն»-ի կողմնակիցների հետ:  «Էրգենիկոն»-ի անդամները  նպատակ ունեին պաշտոնանկ անել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով, ըստ նրանց, «երկրի իսլամականացման» ուղի է բռնել: