2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սահակաշվիլիի երկրպագուհին հավաքել է «նախագահական հավաքածու»

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին սիրահարված Թբիլիսիի 25-ամյա բնակչուհի Նինո Չելիձեն իր կուռքի նկարների եզակի հավաքածու ունի: Աղջիկը խոստովանում է, որ Սահակաշվիլին իրեն դուր է գալիս թե որպես տղամարդ, թե որպես քաղաքական գործիչ:

Չելիձեն  Սահակաշվիլիի 1260 նկար ունի, որն անվանում է «նախագահական հավաքածու»: Իր ամենասիրած նկարները աղջիկը փակցրել է իր սենյակի պատերին` պապիկի նկարի կողքին, հաղորդում է Кавказ Online-ը:

Նինոն հայտարարել է, որ իրեն շատ է դուր գալիս նախագահի հագնվելու ոճը և նա, նկարները նայելով, հստակ կարող  է որոշել դրանց ստեղծման ժամանակահատվածը:

25-ամյա Նինո Չելիձեն մենակ է ապրում, խնամում է իր այգին և պետական կազմակերպությունում թարգմանիչ է աշխատում: