2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Վրաստանը Ռուսաստանին պարտք է 117 միլիոն 438 հազար դոլար

Ըստ Վրաստանի Ֆինանսների նախարարության տվյալների` Վրաստանի պարտքը Ռուսաստանին հունիսի 30-ի դրությամբ կազմել
է 117 միլիոն 438 հազար դոլար:

Ըստ արտաքին պարտքի վիճակագրական տվյալների` մեկ տարվա ընթացքում Վրաստանը 1 միլիոն 385 հազար դոլար է վերադարձրել Ռուսաստանին:

2010 թվականի հունիսի 30 տվյալներով` Վրաստանի արտաքին պարտքը 3 միլիարդ 464 միլիոն 795 հազար դոլար է կազմում: