2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Դոնում երեք հայ է խեղդվել

Ռոստովի տարածքով հոսող Դոն գետում խեղդվել է
Հայաստանի երեք քաղաքացի, հաղորդում է
РБК-ն
`հղում կատարելով Արտակարգ իրավիճակների վարչության մամլո ծառայությանը:

Դոնի աջ ափին երեք անձի խեղդվելու մասին լուրը Ռոստովի փրկարարական ծառայություն հայտնել են երեկ երեկոյան` տեղի ժամանակով ժ.20:55-ի սահմաններում:

Փրկարարները դեպքի վայր են հասել 23:40-ին և գետից հանել են երեք դի:  Մահացածները եղբայրներ են եղել:

Պարզվել է, որ արտակարգ պատահարի հատվածում 5 մ խորությամբ փոս կա: Ըստ մամլո ծառայության տվյաների` եղբայրներից մեկն ընկել է այդ փոսը և անհետացել է: Եղբայրները փորձել են օգնության հասնել, բայց նրանք նույնպես խեղդվել են: