Շաբաթվա վերջին Մոսկվան կրկին կպատվի սմոգով
Շաբաթվա վերջին հրդեհների հետևանքով առաջացած
ծուխը նորից Մոսկվա կվերդառնա` քամու ուղղության փոփոխման պատճառով, հաղորդում են ռուսական կայքերը:
«Մոսէկոմոնիտորինգ»-ի մասնագետ Ալեքսեյ Պոպիկովի խոսքերով` սմոգի վերադարձը կապված է արևելյան քամիների հետ: «Ամեն ինչ կախված է քամու ուղղությունից: Երբ այն արևելքից փչի, ապա Մոսկվան նորից սմոգով կպատվի», ասել է Պոպիկովը:
Այժմ մայրաքաղաքում դրությունը բարենպաստ է: Մարդկանց առողջությանը վտանգ չի սպառնում: