2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Քլինթոնի այցից հետո Ռուսաստանը երաշխիքներ տվեց Հայաստանին. փորձագետ

Ռուսաստանի, Եվրասիայի և միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով զբաղվող ամերիկյան The Heritage Foundation-ի փորձագետ Արիել Կոենը 1news.azին տրված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում ռուսական  ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման փաստը:

Նրա խոսքերով` այսօր Մոսկվան բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է` տարածաշրջանում իր առաջատար դիրքերն ամրապնդելու համար: Իսկ  Հարավային Կովկասի նկատմամբ Օբամայի աշխատակազմի հետաքրքության մարման համատեքստում դա այնքան էլ դժվար չէ:

«Վերջերս Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած այցից հետո, որի ընթացքում Քլինթոնը սահմանափակվեց  տարածաշրջանում ժողովրդավարության և կայունության ձևավորման մասին կոչերով, Ռուսաստանը որոշեց Հայաստանին քաղաքական երաշխիքներ տալ»,- ասել է փորձագետը:

«Կրեմլն իր վրա է վերցրել Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերը և այժմ փորձում է  հավասարակշռություն հաստատել  ավանդական  համակրի և հեռանկարային գործընկերոջ միջև», - հայտարարել է Կոենը` ավելացնելով, որ այս փաստը, սակայն, չի վկայում Մոսկվայի կողմից խնդրի կարգավորման ցանկության մասին:

Ի տարբերություն Միացյալ Նահանգների` Մոսկվան արդեն երկրորդ տարին է, ինչ իր նախագծերն է առաջարկում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ` դրանով իսկ ամրապնդելով համագործակցությունը Երևանի և Բաքվի հետ, այդ թվում` ռազմական համագործակցությունը, նշել է փորձագետը: