Ադրբեջանի կառավարության 19%-ը հայեր են. ըննդիմադիր թերթեր
Ադրբեջանցի քաղաքագետ Ջումշուդ Նուրիևը, թուրքական Hurriyet թերթին տրված
հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի կառավարության 21%-ը քրդեր են, իսկ 19%-ը`
հայեր:
«Այսօր խորհրդարանում էթնիկները մոտ 50% են կազմում: Նրանք գրեթե ամբողջությամբ զրկել են մեզ մեր իրավունքներից: Բնակչության 80%-ը թուրք-ադրբեջանցիներ են, բայց էթնիկների 20%-ին հաջողվում է իրենց ազդեցության տակ պահել մնացած 80%-ին: Բաքուն պետք է մաքրել հայերից, որոնց թիվը կառավարությունում և խորհրդարանում կազմում է 19%: Կառավարության կամ խորհրդարանի ամեն 5-րդ անդամի կինը կամ մայրը հայ է: Ուր ենք հասնելու այս ձևով», - քաղաքագհետի խոսքերն է մեջբերում Regnum գործակալությունը` հղում կատարելով ադրբեջանական «Ազադլըղ» և «Ենի Մուսավաթ» երթերին:
Այս կապակցությամբ «Հալգ» թերթի նախկին խմբագիր Մահալ Իսմայիլօղլուն ասել է. «Այսօրվա կառավարության կազմը այնպիսինն է, որ նույնիսկ ժամանակավոր փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել: Միգուցե հաջորդ խորհրդարանի կազմում էթնիկների թիվն ավելի քիչ լինի, բայց պաշտոնատար էթնիկ անձանց փոխելն` անհավանական է»: