«Առավոտ». Բանակում պետք է արմատախիլ անել գողականը
«Առավոտը» մանրամասներ է
ներկայացնում բանակում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից մեկի մասին:
«Դեպքից մի քանի օր առաջ Կարո Այվազյանը հրամանատարին խնդրել էր, որ օգոստոսի վերջին իրեն արձակուրդ տա, քանի որ ԱՄՆ-ից մայրն էր գալու: Հրամանատարը խոստացել էր արձակուրդ տալ: Ինքը վատ էր խոսում հայերեն, անգլերեն և իսպաներեն էր խոսում, բայց ես նայել եմ նրա բլոկնոտը, հայկական տառերն էր գրել և սովորում էր: Այդ տղան չի մտածել մարդ սպանելու մասին, ստացվել է: Այն պահին, երբ իր ընկերոջը դասակի հրամանատարն ապտակել է, իր մոտ ինչ-որ հոգեբանալան անհավասարակշռություն է առաջացել, մտածելով, որ հաջորդն ինքն է, և եթե դասակի հրամանատարը զենքը լիցքաթափեր, դներ բուրգը, այդ պահին զենքն իր ձեռքի տակ չէր լինի: Մինչ ինքը մտածեր, գնար դեպի զենքը, ժամանակ կանցներ, և այդ դեպքը տեղի չէր ունենա: Տեսեք, մի սպայի անփութության պատճառով ինքն էլ զոհ գնաց, այդքան զոհեր էլ եղան: Հիմա ամբողջ սպայական կազմը, մենք ևս մտածում ենք մի բանի մասին, որ արմատախիլ անենք այդ գողականը»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը: