Նորածինների մոտ սննդի պատճառով աճում է կուրծքը
Չինացիներն անհանգստացած
են երեխաների համար նախատեսված չոր կաթնային կերերի որակի պատճառով: Մամուլում հաղորդագրություն
է
տարածվել, համաձայն որի այս սննդով կերակրված նորածինների
մոտ
կրծքի չափսի հետ կապված
խնդիրներ են առաջացել: Հիշեցնենք, որ մանկական կերն արտադրում է չինական «Synutra International» ընկերությունը:
Տեղի ԶԼՄ–երի հաղորդմամբ` այս սնունդով կերակրված երեխաների մոտ հորմոնալ խախտում է նկատվել, ինչի հետևանքով վաղաժամ սեռական հասունություն է եղել:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մանկական այս սննդի պատճառով նորածինների օրգանիզմում էստրադիոլ և պրոլակտիկ հորմոնների մակարդակնավելի բարձր է, քան հասուն կանանց մոտ:
Երեխաների ծնողները սնունդն արտադրող ընկերությանն է մեղադրում պատահածի մեջ, այնինչ Synutra International ընկերությունը հերքում է սննդի մեջ հորմոնների առկայությունը: