2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Պակիստանին նոր ջրհեհեղ է սպառնում

Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Սինդ նահանգի շրջաններից մեկը ջրի տակն անցնելու վտանգի առաջ է կանգնած: Պատճառը Ինդոս գետի վարարումն է:

Վտանգավոր գոտում երեք քաղաք է հայտնվել: Քաղաքի բնակիչներին կոչ են անում արագ լքել իրենց տները, հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ Պակիստանի վարչապետը հայտարարել էր, որ իշխանությունները մտահոգված են համաճարակի բռնկմամբ, որը կարող է ծագել ջրհեղեղից տուժած բանկավայրերում: