2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ալեկպերովը մտադիր չէ լքել պաշտոնը, վստահեցնում է ЛУКОЙЛ-ը

ЛУКОЙЛ ընկերության նախագահ Վագիթ Ալեկպերովը մտադիր չէ լքել իր պաշտոնը: Այս մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «РБК daily» թերթը տեղեկատվություն էր տարածել, թե

Ալեկպերովը պատրաստվում է սեպտեմբերի մեկից հետո թողնել նախագահի պաշտոնն ու ղեկավարել ընկերության տնօրենների խորհուրդը:

ЛУКОЙЛ ընկերության մամլո ծառայությունը հերքել է տարածված տեղեկատվությունը: Ընկերությունը մտադիր է նաև պաշտոնական հերքում պահանջել թերթից: