Ռուսաստանը մասամբ հանել է ցորենի արտահանման արգելքը
Ռուսաստանի կառավարությունը մասամբ հանել է ցորենի արտահանման արգելքը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին` հղում կատարելով կառավարության օգոստոսի 30-ի որոշմանը: Փաստաթղթում ասվում է, որ ցորենի արտահանումը թույլատրվում է հումանիտար օգնության, Ռուսասատանի միջազգային պայմանագրերի կետերի իրականացման համար և այլ նպատակներով:
Ռուսաստանի կառավարությունը որոշում էր կայացրել արգելել ցորենի արտահանումը երաշտի պատճառով: Անձրևների բացակայության հետևանքով բերքի մեծ մասը ոչնչացել է: Գարնանը փորձագետները 90 միլիոն տոննա ցորեն էին կանխատեսում, մինչդեռ օգոստոսին այդ թիվը հասել է 60-65 միլիոն տոննայի: