Իռլանդիայի հավաքականը ժամանեց Երևան
Այսօր Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Երևան: Հիշեցնենք, որ վաղը, ժամը 20:00-ին Հանրապետական ստադիոնում իռլանդացիները կհանդիպեն Հայաստանի ազգային ընտրանու հետ:
Իռլանդացիները օդանավակայանից մեկնեցին հյուրանոց, իսկ այսօր նրանք Հանրապետական ստադինում մարզում կանցկացնեն: Մարզումից առաջ` ժամը 18:00-ին նույն ստադիոնում կկայանա Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնիի ասուլիսը: