2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սերգեյ Բեզրուկովի տոմսերը կարժենան մինչև 20000 դրամ

Սեպտեմբերի  25-ին Երևան կժամանի ռուսաստանցի դերասան Սերգեյ Բեզրուկովը, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Բրիգադա» հեռուստասերիալից:

«Եվ կյանք, և թատրոն և կինո» խորագրով համերգային ծրագրով Բեզրուկովը  հանդես կգա Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Թատրոնից տեղեկացանք, որ համերգն աննախադեպ և հետաքրքիր է լինելու, քանի որ բացի երգելուց դերասանը նաև կասմունքի և կզրուցի հանդիսականի հետ:

Տոմսերն սկսել են վաճառվել սեպտեմբերի մեկից, դրանց արժեքն է  3000-20000 դրամ: