2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայ Ազգային Կոնգրեսը կանդրադառնա կրթության ոլորտին

Հայ Ազգային Կոնգրեսի հաջորդ ծրագիրը վերաբերելու է գիտության և կրթության ոլորտին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:  

«Այսօր ունենալու ենք հանդիպում գիտության և կրթության հանձնաժողովի հետ: Ունենք 2 նախագիծ, որոնք կենթարկվեն փորձագիտական քննության, այնուհետև կներկայացվեն քաղխորհրդի նիստին: Նիստից հետո կուսակցություններն առանձին-առանձին կքննեն այն, առաջարկներով հանդես կգան, այնուհետև, ի մի բերելով այդ ամենը, քաղխորհրդի նիստը կհաստատի և կհրապարակի նախագիծը: Դա գիտության, բարձրագույն կրթության և կրթության ծրագիրն է լինելու»,-ասաց Լևոն Զուրաբյանը: