2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ԱՄՆ-ի ադրբեջանցիներին ու թուրքերին վրդովվեցրել է Ցեղասպանության հուշարձանը

Բոսթոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է բացվելու, ինչը  Ամերիկայում բնակվող թուրքերի և ադրբեջանցիների զայրույթն է առաջացրել: Ադրբեջանական և թուրքական սփյուռքի ներկայացուցիչները հայտարարել են բողոքի ցույց անցկացնելու մտադրության մասին:

Հուշարձանը տեղակայված է Բոսթոնի կենտրոնում, իսկ բացումը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին: Բացման արարողությանը մասնակցելու են Հայաստանի պաշտոնական այրեր և կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին II-ը:

Թուրքական սփյուռքի ներկայացուցիչները վրդովված են նաև այն փաստով, որ Մասաչուսեթս նահանգի իշխանությունները պատմության դասագրքերից չեն հանել Հայոց Ցեղասպանությանը նվիրված հոդվածները: