Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնի մոտ քաղցկեղ են հայտնաբերել
Դանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բրիան Լաուդրուպի մոտ բժիշկները քաղցկեղ են հայտնաբերել:
Այժմ Լաուդրուպը մարզական մեկնաբան է աշխատում դանիական հեռուստաալիքներից մեկում, որի եթերով հայտարարել է, որ իր ուժերը լարելու է հիվանդության դեմ պայքարի համար:
«Իհարկե, ես ապշած եմ հիվանդությանից: Գիտեմ, որ առջևում ինձ դժվար պայքար է սպասվում, բայց այդ պայքարից ես հաղթող եմ դուրս գալու», - ասել է 41-ամյա Լաունդրուպը:
Նախկին ֆուտբոլիստի խոսքերով` մոտ ժամանակներս նա անցկացնելու է ընտանիքի հետ` հանրությանից հեռու, որպեսզի կարողանա սթափվել և առաջիկա քայլերը որոշել:
Նշենք, որ Լաուդրուպը 4 անգամ Դանիայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, իսկ 1992-ին, երբ Դանիան նվաճեց Եվրոպայի գավաթը, Լաուդրուպը հավաքականի ավագն էր: Նա նաև խաղացել է Ֆիորենտինայում, Միլանում, Բավարիայում, Գլազգո Ռեյնջերսում, Չելսիում և Այաքսում: