2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանի շախմատի հավաքականը վաղը կհանդիպի Թուրքիայի հետ

Այսօր Ավստրալիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո Հայաստանի շախմատի հավաքականը հայտնվեց այն 32 թիմերի շարքում, ովքեր երկուական հաղթանակ են տարել: Վաղը մեր թիմը կմրցի Թուրքիայի հավաքականի հետ:

Նշենք, որ Թուրքիայի ընտրանին առաջին երկու տուրերում նույնպես հաղթանակներ է տարել` պարտության մատնելով Կատարի և Թայվանի հավաքականներին:

Հայաստանի կանանց հավաքականը խաղալու է Ն.Հ.Հ. Մակեդոնիայի ընտրանու դեմ: