Հայաստանի շախմատի ընտրանին չկարողացավ հաղթել Վրաստանին
Այսօր Հայաստանի հավաքականն առաջին միավորը կորցրեց Խանտի-Մանսիյսկում ընթացող Համաշախարհային շախմատային օլիմպիադայում:
Մեր չորս շախմատիստներից վերջինն իր պարտիան ավարտեց Գաբրիել Սարգսյանը, ով սևերով պարտվեց Լևան Պանցուլայային:
Չորրորդ տախտակին հանդես եկող Արման Փաշիկյանը մինչ այդ սպիտակներով պարտության էր մատնել Թամազ Գելաշվիլիին:
Լևոն Արոնյան - Բաադուր Ջոբավա և Վլադիմիր Հակոբյան – Մերաբ Գագունաշվիլի հանդիպումներն ավարտվել էին ոչ-ոքի արդյունքով: Մրցավեճի ընդհանուր արդյունքն է 2:2:
Սա երկու հավաքականների առաջին կորցրած միավորն էր: Մինչ այդ երկու թիմերը 5-ական հաղթանակ էին տարել: