2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«168 ժամ». Այսուհետ ճակատին` ԲՀԿ

Օրաթերթն անդրադարձել է ԲԿՀ քաղխորհրդի որոշմանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ քաղխորհրդի նիստում քննարկել և Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ որոշել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել նախկին կառկառուն ՕԵԿ-ական, այժմ` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Այս մասին երեկ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: «Մենք նկատի ունենք, որ նա լիարժեքորեն կկատարի ԱԺ փոխնախագահի իր գործառույթները», - ասել է նա: