2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Էրոտիկ նկարների հերոսուհի Կարինա Սարկիսովան նորից կպարի Վիեննայի օպերայում

Բալետի պարուհի Կարինա Սարկիսովան, ով հեռացվել էր Վիեննայի օպերայից էրոտիկ լուսանկարների պատճառով, կրկին վերականգնվել է պարային խմբում:

Թատրոնի ղեկավարությունը փոխել է իր որոշումը պարուհու հետ զրուցելուց հետո:
Ինքը` Սարկիսովան, խոստովանել է, որ երբեք մտադրություն չի ունեցել որևէ կերպ ազդել Վիեննայի օպերայի հեղինակության վրա, սակայն ուրախ է, որ կարող է նորից պարել:

Հիշեցնենք, որ Վիեննայի պետական օպերայի ղեկավարությունը որոշել էր աշխատանքից ազատել Կարինա Սարկիսովային նրանից հետո, երբ ավստրիական պարբերականներից մեկում հրատարակվել են վերջինիս էրոտիկ լուսանկարները: