2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Նոյեմբերի 27-ին կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները

Այսօր կայացել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում մի շարք կարևոր որոշումներ է կայացվել:

 

ՀՖՖ գործկոմը որոշել է Ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ընդհանուր ժողովի անցկացման վայրը և ժամը նշանակել 2010թ. նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին` ՀՖՖ շտաբ-բնակարանում:

Ընդհանուր ժողովի ընթացքում ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը ներկայացնելու է ֆեդերացիայի տարեկան հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի նախահաշիվը: Ժողովի ընթացքում մասնակիցների հաստատմանը կներկայացվի նաև ՀՖՖ հաջորդ տարվա բյուջեն:

 

Ընդհանուր ժողովի գլխավոր իրադարձությունն է լինելու ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները: