2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Առավոտ». ԼՂ հարցում ստատուս-քվոն բոլորին ձեռնտու է

Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով բաժնի գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը օրաթերթի հետ զրույցում խոսել է ղարաբաղյան հակամարտության թեմայով:

- Միգուցե ստաուս-քվոն ղարաբաղյան հակամարտությունում բոլորին է ձեռնտու:

- Այո, այն ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ թույլ է տալիս հետաձգել որոշ սուր հարցերին անդրադառնալ: Ձեռնտու է նաև Հայաստանին, քանի որ որքան ԼՂ-ն և հարակից շրջանները մնան հայկական վերահսկողության տակ, այնքան Հայաստանը շահում է, քանի որ ժամանակը տվյալ պարագայում աշխատում է Հայաստանի օգտին:

- Հնարավոր է երբևէ Ռուսաստանն ընդունի Ղարաբաղի անկախությունը:

Մոտակա 10 տարիների ընթացքում նման զարգացում չեմ պատկերացնում: