Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 60-րդն է
2010 թվականի դեկտեմբերի 15-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նոյեմբերի 17-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է 1 տեղով և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 60-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտանին երկրորդն է, երրորդ տեղում է Գերմանիայի հավաքականը:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի հունվարի 12-ին:
1. Իսպանիա – 1887 (միավոր)
2. Հոլանդիա – 1723
3. Գերմանիա – 1485
4. Բրազիլիա – 1446
5. Արգենտինա – 1338
6. Անգլիա – 1195
7. Ուրուգվայ – 1152
8. Պորտուգալիա - 1090
9. Եգիպտոս - 1078
10. Խորվաթիա – 1075
13. Ռուսաստան – 982
20. Սլովակիա – 854
34. Ուկրաինա – 702
36. Իռլանդիա - 681
38. Բելառուս – 660
55. Լիտվա – 532
60. ՀԱՅԱՍՏԱՆ - 515
73. Վրաստան – 449
76. ՆՀՀ Մակեդոնիա – 441
78. Լատվիա – 440
82. Էստոնիա – 426
84. Մոլդովա – 411
98. Ադրբեջան – 343
109. Ուզբեկստան – 275
135. Թուրքմենստան – 173
138. Ղազախստան - 154
145. Տաջիկստան – 126
174. Ղրղզստան – 50
202. Անդորրա - 2
Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները` 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում: