2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Սարգսյանն ու Պուտինը պայմանավորվեցին հանդիպման մասին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել ս.թ. դեկտեմբերի 22-ին՝ ՀՀ վարչապետի` Սանկտ-Պետերբուրգ կատարելիք աշխատանքային այցի ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: