2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Փոխնակ մայրն աղջիկ է լույս աշխարհ բերել Նիկոլ Քիդմանի համար

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանի և երգիչ Քեյթ Ուրբանի  ընտանիքում  ևս մեկ աղջիկ է ավելացել, որին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը:


Ինչպես հաղորդում են ամերիկյան դերասանուհու ներկայացուցիչները, աղջիկը ծնվել է դեկտեմբերի 28-ին, նրան անվանել են Ֆեյտ Մարգարետ:


Սա Քիդմանի և Ուրբանի երկրորդ երեխան է: 2008 թվականին Քիդմանն ինքը Սանդի Ռոուզ անունով աղջիկ էր ունեցել, հաղորդում է bbcrussian.com: