2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հունիսի 1- դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 358 դատապարտյալ

Հայաստանում մայիսի 27-ից սկսված դատապարտյալներին համաներմամբ ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչաձի կրճատման գործընթացը շարունակվում է: Հունիսի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից արդեն ազատ են արձակվել թվով 358 դատապարտյալ:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը ներկայացրել է համաներմամբ ազատ արձակված մարդկանց թիվը ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 33-ը,

«Էրեբունի» - ազատ է արձակվել 84-ը,

«Վարդաշեն» - ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1,

«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 23-ը, կրճատում 1,

«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» - ազատ է արձակվել 35-ը,

«Վանաձոր» - ազատ է արձակվել 14-ը,

«Սևան» - ազատ է արձակվել 40-ը,

«Հրազդան» - ազատ է արձակվել 17-ը,

«Աբովյան» - ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,

«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը,

«Կոշ» - ազատ է արձակվել 70-ը: