2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Պետրոսյանը գրոհայինների շարքերը համալրելու քարոզչությամբ էր զբաղվում

24-ամյա «ռուս վահաբիտ» Վիկտոր Դվորակովսկին իր 52-ամյա համախոհ Վլադիմիր Պետրոսյանի հետ գրոհայինների շարքերը նոր մարդկանցով համալրելու քարոզչությամբ էր զբաղվում:

«Նրանք քարոզչական միջոցառումներ էին անցկացնում, միևնույն խմբավորման մեջ էին»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է օպերատիվ հետախուզական ծառայության ներկայացուցիչը:

Ոստիկանի խոսքով` նրանց կապը հաստատված է օպերատիվ նյութերում և քրեական գործի շրջանակներում: Պետրոսյանը ձերբակալվել էր Ստավրոպոլի շրջանում ապրիլի վերջին, իսկ Դվորակովսկին բերման էր ենթարկվել Ինոզեմցևո հայրենի գյուղում: