2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Երևան եկող ուսանողական ավտոբուսները սեպտեմբերից կրկին կաշխատեն անվճար

Հայաստանի մարզերից բարեգործական նպատակով Երևան եկող ուսանողական ավտոբուսների մուտքը Երևան քաղաք որևէ փոփոխության չի ենթարկվել: Ուսանողական ավտոբուսները մարզերից եկող ուսանողներին նույն երթուղով կհասցնեն բուհեր: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի քաղաքապետարանի կողմից, մինչ դասաժամերի ավարտը, ավտոբուսների կայանման համար Հրազդան մարզադաշտի հարևանությամբ սահմանվել է հատուկ վայր, որտեղից էլ ավտոբուսները կրկին կշարժվեն դեպի բուհեր և ուսանողներին նույն կարգով կտեղափոխեն մարզեր:

Հիշեցնենք, որ, համաձայն քաղաքապետարանի որոշման, մարզերից Երևան եկող երթուղայինները այլևս չեն մտնում քաղաքի կենտրոնական հատված:

Նման քայլը, ըստ քաղաքապետարանի, կոչված է տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու մայրաքաղաքի կենտրոնը: