2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Քիմ Քարդաշյանի կլիպը էնքան վատն ա... (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիմ Քարդաշյանի տեսահոլովակն այնքան վատն է, որքան սպասվում էր, գրում է Gawker պարբերականը:

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, մոդել հայազգի Քիմ Քարդաշյանն այժմ էլ որոշել է իր ուժերը փորձել երաժշտության ասպարեզում` նոր տեսահոլովակ հեղինակելով: Այն արդեն իսկ դարձել է ամերիկյան ԶԼՄ-ների քննադատության առարկա:

Gawker-ը նշում է, որ մարտին ունկնդիրների դատին հանձնված «Ջեմ» երգը պետք է որ անպայման տեսահոլովակ ունենար, բայց այն չէր ցուցադրվում:

«Հասանելի դարձած տեսահոլովակի մեկ րոպեանոց հատվածը դիտելով` հասկանալի է դառնում, թե ինչու այն չի ցուցադրվել», - գրում է Gawker-ը: