2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Կալանավորի համար բերված լոլիկի մեջ մարիխուանա են գտել

Սեպտեմբերի 30-ին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Էրեբունու բաժնում գրություն է ստացվել, որ դատապարտյալներից մեկի համար բերված հանձնուքի ստուգմամբ` լոլիկի մեջ հայտնաբերվել է պոլիէթիլենի 4 փաթեթ` մարիխուանա թմրամիջոցի նմանվող 1,52 գ չորացված զանգվածով:

Ոստիկանության փոխանցմամբ` դեպքի առնչությամբ կատարվում է նախաքննություն: