2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Պաշտպանության փոխնախարարների միջև կոնֆլիկտ չկա. մամուլի խոսնակ

Մամուլում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց, պաշտպանության փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի և Վլադիմիր Գասպարյանի միջև հակասություններ են առաջացել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին, պատասխանելով «Ազգ» օրաթերթի հարցին, հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:

«Երկու փոխնախարարների վերջին օրերի հայտարարությունների և գործողությունների մեջ հակադրություններ գտնելու փորձերը խոսում են այն մասին, որ այդ հայտարարությունները ընկալվել և մեկնաբանվել են սուբյեկտիվ տարբեր ձևերով և միտումնավոր շահարկվում են», - ասել է Կարապետյանը: