Գյումրիի նախկին պոլիտեխնիկի նկուղում 21-ամյա աղջկա դիակ են գտել
Ոստիկանությունը պարզել է այսօր ժամը 12:00-ի սահմաններում Գյումրիի Սավոյան փողոցում գտնվող նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում գտնված այրված դիակի ինքնությունը: Դա 21-ամյա Մարի Դավթյանն է:
Գործի առնչությամբ ոստիկանությունը քննություն է սկսել: