2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ որևէ մեկի «ոչ թևում է, ոչ մեջքում»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ուրախացնում է այն փաստը, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին կարոտում են:

«Շատ ուրախ եմ , որ կարոտ կա, բայց Հովիկ Աբրահամյանը առավոտից երեկո գտնվում է ՀՀԿ գրասենյակում», - լրագրողի հարցին, թե որտեղ է Հովիկ Աբրահամյանը և ինչու դաշտում չի երևում, պատասխանել է Սահակյանը:

Նա նաև բացառել է այն լուրերը, թե ՀՀԿ-ն բաժանվել է երկու թևի՝ « հնաբնակների» ու  Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների:

«Մի թևն էլ ինձ տաք, լրիվ կհամալրվի, ես որևէ մեկի ոչ թևում կարող եմ լինել, ոչ մեջքում: Ես ընդամենը կարող եմ կուսակցության աշխատանքները կոորդինացնել, կոնֆլիկտները հարթել», - ասել է նա:

Գալուստ Սահակյանը դժվարացել է ասել` ինչպիսին կլինի հաջորդ խորհրդարանը, և չի բացառել, որ առավել քվեներ հավաքած ուժերը նորից կոալիցիա կազմեն: