2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Լիբիական ցեղերի բախման հետևանքով 37 զոհ կա

Լիբիայում բռնկված երկօրյա ազգամիջյան բախումների հետևանքով 37 մարդ է զոհվել, 120-ը վիրավորվել են:

Բախումները բռնկվել են աֆրիկյան տաբու ցեղի ներկայացուցիչների և երկու արաբական ցեղերի միջև: Մի աղբյուրի համաձայն, պատճառը մեքենայի առևանգումն է եղել, այլ տվյալներով` ավելի վաղ առևանգված պետական պաշտոնյայի մահը: